Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլը «ուղտությո՞ւն» է արել

Նիկոլը «ուղտությո՞ւն» է արել
04.10.2013 | 12:55

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ գլխավոր դատախազի ընտրության ժամանակ ընդդիմության քվեարկությանը, մասնավորապես, քվեաթերթիկը լուսանկարելու Նիկոլ Փաշինյանի նորամուծությանը: «Նիկոլն արել է այն, ինչ ճիշտ է գտել: Բայց ես չէի նկարի իմ քվեաթերթիկը: Այնպիսի տպավորություն է, որ մարդիկ պետք է ապացուցեն, որ իրենք ուղտ չեն ու դրա համար եղանակներ են փնտրում: Մեղադրելի ոչինչ չեմ տեսնում, դա իր որոշումն է»,-ասաց նա: Ի դեպ, որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե Ռուբեն Հակոբյանը «կողմ» է քվեարկել, չնայած ինքը հակառակն է պնդում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ